կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին. «Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին. «Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։
 
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։
 
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին»,- ասվում է ուղերձում:

 

  • Կիսվել: