ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին  հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մեր խմբակցությունը Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Պատգամավորները նրան կներկայացնեն երկրում տիրող իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները։ Նրան կփոխանցվեն նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գործունեության գնահատականների, դիրքորոշումների հետ կապված բոլոր անհանգստությունները»,–ասել է Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։ 

Հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին։

  • Կիսվել: