շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն. ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

Հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն. ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

 

ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը:

  • Կիսվել: