ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ խորհրդարանականները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին

Հայ խորհրդարանականները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և պաշտպանության և անվտանգության հարցերի  հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին:

«Գործընկերներիս՝ Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում ենք ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին»,- գրել է Ջուլհակյանը:

  • Կիսվել: