հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ խորհրդարանականներն իտալացի գործընկերներին են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային իրադրությունը

Հայ խորհրդարանականներն իտալացի գործընկերներին են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային իրադրությունը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Իտալիայի Սենատի արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ողջունելով իտալացի գործընկերներին` հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու տարածաշրջանի անվտանգային իրադրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի փակվելուց հետո վեջին տասն ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրողությունները, խոսել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանն էլ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, ընթացող բանակցային գործընթացին:

Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել եւ խոստացել անել հնարավոր ամեն ինչ: Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը եւ մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

 

  • Կիսվել: