կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ դատի ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայաստան

Հայ դատի ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայաստան

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։ Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատասխանատուները և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի,  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատվիրակությունն այցելել է Սյունիք, մասնավորապես Գորիսում ծանոթացել  Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների վիճակին։

Պատվիրակությունը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնություն, որը գոյացել էր Հայ օգնության միության Ավստրալիայի շրջանային միավորի և Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նվիրատվության միջոցներով։

  • Կիսվել: