չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայ–ադրբեջանականսահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ–ադրբեջանականսահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Աֆղանստանում մնում է լարված, կա ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Պահպանվում է լարվածությունը կովկասյան տարածաշրջանում՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմամյա հակասությունների հետեւանք»,- ուրբաթ ասել է Տասմագամբետովը ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ միավորված շտաբի ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունում։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։

«Անհանգիստ է կենտրոնաասիական շրջանում. խորանում է ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցների տարածք ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը։ Առանձնապես մտահոգում են համալիր սպառնալիքները, որոնք բխում են Աֆղանստանի տարածքից»,- ասել է Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում իրականացվում է մշտական աշխատանք գոյություն ունեցող եւ նոր առաջացող մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։

  • Կիսվել: