շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական քննարկումներում «ՆԱՏՕ-ն պաշտոնական դերակատարություն կամ կոնկրետ մեխանիզմ չունի»․ Կոլոմինա

Հայ-ադրբեջանական քննարկումներում «ՆԱՏՕ-ն պաշտոնական դերակատարություն կամ կոնկրետ մեխանիզմ չունի»․ Կոլոմինա

Հայ-ադրբեջանական քննարկումներում «ՆԱՏՕ-ն պաշտոնական դերակատարություն կամ կոնկրետ մեխանիզմ չունի», ադրբեջանական АPA գործակալությանը տված հարցազրույցում այսօր նշել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան։

Նրա խոսքով, սակայն, Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդմանը։

«Ես ողջունում եմ այն բոլոր կառուցողական ջանքերը, որոնք նպաստում են հարաբերությունների կարգավորմանը։ Ես ողջունում եմ նաև այն կենտրոնական դերակատարությունը, որ ստանձնել է Եվրամիությունը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: