ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների արդյունքում հայկական կողմից կան ձերբակալվածներ

Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների արդյունքում հայկական կողմից կան ձերբակալվածներ

Այսօր Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունի մի փոքր նվազել է։ 2-3 փոքր բախումբեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում հայկական կողմից կան ձերբակալվածներ։ Այս պահին իրավիճակը հիմնականում հանգիստ է, InfoPort.am-ին հայտնեցին Ռուսաստանում հայերի միությունից։

«Կան 3 ձերբակալվածեր Լուբերցիում և ևս մի քանի հոգի Մոսկվայում։  Քննարկվում է նրանց խափանման միջոցի հարցը »,- հայտնեցին միությունից՝ նշելով, որ ձերբակալվածները ստանում են անհրաժեշտ աջակցություն։

Հիշեցնենք՝ վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում  հայերի և ադրբեջանցիների միջև տեղի են ունեցել բախումներ: Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ խստիվ կպատժվեն այն ադրբեջանցիները, որոնք հրահրել են այդ բախումները` ընդհուպ մինչև արտաքսվելը և քաղաքացիությունից զրկվելը: Այս պահի դրությամբ ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել տասնյակ ադրբեջանցիների:

Նշենք նաև, որ երեկ Կրասնոդարի Արմավիր քաղաքում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հանդիպել են հայկակն և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։ Նրանք պայամանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուժերով պահպանել խաղաղությունն ու համերաշխությունը Արմավիրում։

 

  • Կիսվել: