կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաստատվեց պետգույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը

Հաստատվեց պետգույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը

Կառավարությունը  հաստատեց պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

«Նոր ռազմավարության ընդունումը պայմանավորված է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Պետական գույքի կառավարման ոլորտում առկա է չիրացված պոտենցիալ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ապահովման և տնտեսական զարգացմանն ու ներդրումների ներգրամանն ուղղված քաղաքականության տեսանկյունից:

Նախատեսվում է գործող կարգավորումների բարելավում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, ինչպես նաև մի շարք գործընթացների, օրինակ, պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության գործընթացի կանոնակարգումը, տնտեսվարողների ստանձնած ներդրումային պարտավորությունների վերահսկողությունը»,- ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց.

«Պետք է խիստ վերահսկողություն ունենանք ներդրումների կատարման ընթացքի վերաբերյալ: Պետք է որոշենք՝ ի վերջո, ինչ վերաբերմունք ենք որդեգրում նախկինում տեղի ունեցած այն մասնավորեցումների հետ կապված, որտեղ ներդրումային պարտավորությունները կատարված չեն»:

  • Կիսվել: