ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ ու պետք էլ չէ․Փաշինյան

Հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ ու պետք էլ չէ․Փաշինյան

Հայաստանի օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ գործիքակազմ չունենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցներ ձեռնարկելու համար, այդ մասին այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը իր ուժը կկորցնի։ Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել արտակարգ դրությունը։ Բայց միևնույն ժամանակ, բոլորս էլ հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ ու պետք էլ չէ», - հայտարարեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ նոր օրենսդրական նանխաձեռնությամբ է կառավարությունը հանդես գալու, որպեսզի արտակարգ դրության ժամանակ պահանջվող գործիքակազմը կիրառվի ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում։

«Դա սահմանափակումներով կլինի ավելի թեթև և թիրախավորված կլինի հենց հակահամաճարակային միջոցառումների համար։ Առաջիկայում պետք է աշխատենք, որ այդ նոր գործիքակազմը կիրառենք, որպեսզի ստիպված չլինենք պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարացնել», - հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: