երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան սահմանող նախագիծն ընդունվեց

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան սահմանող նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ: 

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 93 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով  ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

Նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: 

  • Կիսվել: