երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:

Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:

Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում:

  • Կիսվել: