չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո, իմ երջանկությունը տասնապատկվեց. Թևանյան

Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո, իմ երջանկությունը տասնապատկվեց. Թևանյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաաքականի անդամ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է վարկանիշային մրցաշարում իր հաղթանակների, զգացողությունների և Ալիևի հետ միջադեպի մասին։

«Երեկ գոտեմարտից հետո տեսա՝ թե ինչ մեծ ուրախությամբ են իմ հաղթանակը տոնում հարազատներս, և ընդհանրապես բոլորը, իմ ուրախությունն էլ տասնապատկվեց։ Այն, որ մասնագետները ինձ Օլիմպիական խաղերում հաղթելու ֆավորիտ են տեսնում, իմ մեջ լարվածություն չի առաջացնում։  Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի վստահ եմ դառնում»,- նշել է մարզիկը:
 
 

Թևանյանի շեշտել է, որ ավեի բարդ էր կիսաեզրափակիչը, քանի որ որոշվում էր ուղեգրի հարցը: «Եզրափակչի նախորդ օրը կար մի քիչ լարվածություն։ Սակայն կարողացա տրամադրվել նրա դեմ, որպես սովորական մրցակցի, ոչ որպես ադրբեջանցու, ու ստացվեց ավելի լավ գոտեմարտել»,-ասել է նա:

Ալիևի հետ գոտեմարտի ժամանակ շատ պատահական հարվածեցի դեմքին, ինքն էլ իրեն վատ զգաց ու տեսաք, թե ինչպես արձագանքեց։

Խոսելով իր հանգստության մասին՝ Թևանյանը նշեց, որ ինքը առօրյայում էլ է հանգիստ, իսկ սպորտում այդ հանգստությունն առավել քան անհրաժեշտ է։

  • Կիսվել: