հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Հարավային Կովկասում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով. Լավրով

Հարավային Կովկասում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով. Լավրով

 Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանում ոչ բոլոր խաղացողներն են կիսում այս մոտեցումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», և ամենագլխավորը՝ բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որն առաջին հերթին, հիմնված կլինի երեք առաջնորդների սկզբունքային համաձայնությունների վրա՝ նրանց չորս հայտարարությունների շրջանակներում», - մեջբերում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մյուս սկզբունքն է՝ ապահովել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն:

«Ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում նույն սկզբունքներով, հատկապես նրանք, ովքեր գտնվում են Հարավային Կովկասից հեռու», - ասել է Լավրովը:

  • Կիսվել: