ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարավային Կալիֆորնիայում անկարգութիւններից տուժել են բազմաթիվ հայ գործարարներ

Հարավային Կալիֆորնիայում անկարգութիւններից տուժել են բազմաթիվ հայ գործարարներ

Մինէապոլիս քաղաքում Մայիսի 25ին ոստիկանների կողմից ափրիկեցի-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանութիւնը սկիզբ դրեց լայնածաւալ ցոյցերի ողջ Միացեալ Նահանգներում՝ «Սեւամորթ կեանքերն արժէք ունեն» կարգախօսով, գրում է Аsbarez.com-ը։

Բողոքի հաւաքները, շատ քաղաքներում դուրս եկան վերահսկողութիւնից՝ տեղի տալով զանգուածային անկարգութիւնների: Հարաւային Կալիֆորնիայում թալանի, դիակապտութեան, յարձակումների թիIMG-7809րախ դարձան ձեռնարկութիւններ, վաճառասրահներ, որոնք սեփականատէրերի թւում են նաեւ հայեր:

Նորթրիջի առեւտրային համալիրում գործող «Մայքլզ Ջուըլրի» ոսկեայ եւ արծաթեայ իրերի վաճառասրահը յարձակման ենթարկուեց եւ թալանուեց Մայիսի 31ին: Այն պատկանում է ազգային բարերար Մայք Սարեանին ու ընտանիքին: «Փրայմ Հելթքեր Մենեջմենթ» առողջապահական ընկերութեան նախագահ Մայք Սարեանը պատմում է, որ  «Մայքլզ Ջուըլրի»ն ընտանեկան գործ է, որը հիմնել է իր հայրը՝ շուրջ երեսունհինգ տարի առաջ, եւ իրենց կորուստը դրամականից աւելի բարոյահոգեբանական է: «Հայրս ոսկեայ եւ արծաթեայ իրերի վաճառասրահներ էր բացել Հարաւային Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում եւ մեր ընտանեկան այս  գործը երեսուհինգ տարուայ պատմութիւն ունի: Յարձակումը տեղի է ունեցել Նորթրիջի առեւտրային համալիրում գործող մեր վաճառասրահի վրայ, որ տասը տարուց աւելի է գործում այդ վայրում եւ շրջանի  պաշտօնեաների, համայնքի ներկայացուցիչների նախընտրելի վաճառասրահներից է, որովհետեւ մենք նաեւ մշտապէս մեր համայնքի կողքին ենք՝ իւրաքանչիւր անհրաժեշտութեան դէպքում», նշում է Մայք Սարեանը:

Յարձակումը տեղի է ունեցել ուշ գիշերով: Սարեանի քոյրը սրահում տեղադրուած տեսախցիկի միջոցով հետեւել է կողոպտողներին, ովքեր երկաթներով զինուած կոտրել են սրահի ապակիները, եւ թալանել են այդ պահին այնտեղ գտնուող, նախնական հաշուարկներով շուրջ 250 հազար դոլարի ապրանք, միաժամանակ՝ ջարդել են ցուցափեղկերն ու մեծ աւերածութիւն հասցրել:

IMG-7808

«Յստակ էր, որ յարձակումը արդարութեան պահանջի շարժման հետ կապ չունէր. նախ՝ յարձակուել են գիշերով, եւ տեսանիւթից պարզ է դառնում, որ պատրաստուած էին ու եկել էին յատուկ թալանելու նպատակով:

 «Ջորջ Ֆլոյդի սպանութեան եւ սեւամորթների համար արդարութեանն շարժումը միանշանակ ընդունելի է, եւ արդարութիւն պէտք է հաստատուի, բայց դա չի նշանակում, որ պէտք է լինեն մարդիկ, ովքեր օգտուեն առիթից եւ ջարդեն, կողոպտեն, վառեն ու անարգեն ձեռնարկութիւններին ու գործարարներին, եւ խօսքը ոչ միայն հայերի մասին է: Տուժածների թւում են ամերիկահայ բազում գործարարներ, եւ մեզ համար թերեւս աւելի դժուար է, որովհետեւ նման դէպքեր եղել են մեր ազգի պատմութեան ընթացքում, երբ մեր տները խլել են, ունեցուածքը՝ յափշտակել, մեր գործը վերցրել են մեզնից: Այսօր նոյն զգացողութիւն եմ ունենում, ինչ հարիւր տարի առաջ մեր մեծ հայրերն են զգացել: Ամենամեծ ցաւն այն էր, մեր ընտանիքի սերնդէ սերունդ փոխանցուած բիզնեսը մէկ գիշերուայ մէջ ոչնչացուեց, եւ մեզ զգում ենք  բռնութեան ենթարկուած: Անշուշտ, դրամական մեծ վնաս ենք կրել, բայց աւելի շատ՝ հոգեկան ու բարոյական», նշում է Մայք Սարեանը:

PHOTO-2020-06-03-12-01-23 3

Վազգէն Սամուէլեան

Լոնգ Բիչում ամերիկահայ գործարար Վազգէն Սամուէլեանին պատկանող «Մենզ Սուիթ Աութլեթ» հագուստի վաճառասրահն էլ է Մայիսի 31ին ենթարկուել յարձակման ու հրդեհուել: «Մեր ընտանիքին պատկանող վաճառասրահը հիմնել ենք 17 տարի առաջ, եւ Լոնգ Բիչի այդ շրջանում միակ հայկական բիզնեսն էր: Վաճառում էինք տղամարդկանց հագուստ: Կիրակի, կէսօրից յետոյ, ցոյցի ժամանակ, մի խումբ մօտեցաւ եւ փորձեց երկաթով կտրել խանութի դուռը, բայց այդ պահին չկարողացան եւ միայն ապակիները կոտրեցին ու գնացին: Քսան րոպէ անց նրանք վերադարձան աւելի մեծ խմբով, եւ այս անգամ նրանց յաջողուեց կոտրել դռներն ու շուտով խանութում յայտնուեց շուրջ երկուհարիւր մարդ: Ես, տեսախցիկի միջոցով հետեւում էի, թէ ինչպէս են թալանում սրահի ողջ պարունակութիւնը: Դրսում ոստիկանների մեծ խումբ կար, ովքեր սակայն ոչինչ չէին անում եւ պարզապէս կանգնած էին: Կողոպտիչների խմբի հեռանալուց յետոյ, մէկ այլ խումբ  եկաւ, եւ վաճառասրահի առջեւ սկսեցին կրակ վառել ու նետել նաեւ խանութի մէջ եւ շէնքը սկսեց այրուել:  Մինչ հրդեհ ծառայութիւնը կը մօտենար, մօտ տանսհինգ րոպէ անց,  շինութիւնն ամբողջութեամբ այրուեց», պատմում է գործարարը՝ նշելով, որ ապրանքի տեսքով վնասը կազմում է շուրջ քառորդ միլիոն դոլար: Սամուէլեանի կարծիքով, կողոպտողները յստակ գիտէին ուր էին եկել, հնարաւոր է,  նրանց մղել էր վրէժխնդրութիւնը:

PHOTO-2020-06-03-12-01-22 2

Վազգէն Սամուէլեանն ու ընտանիքի անդամները յայտնի են նաեւ բարեգործական գործունէութեամբ. իրենց հիմնադրած «ՖԼԱՅ» բարեգործական հիմնադրամի միջոցով օգնում են Հայաստանի, Սիրիայի եւ Լիբանանի ծնողազուրկ մանուկներին ու հաշմանդամներին:

Հարաւային Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում յարձակման ու կողոպուտի են ենթարկուել այլ հայ գործարարների ձեռնարկութիւններ, որոնց մասին կը շարունակենք տեղեկութիւններ տրամադրել մեր ընթերցողներին:

PHOTO-2020-06-03-12-01-22

PHOTO-2020-06-03-12-01-21

  • Կիսվել: