շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի. Սիդորով

ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի. Սիդորով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի զորքերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու ցանկացած մարտահրավերի։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է քաղաքական և դիվանագիտական ​​միասնություն դրսևորեն՝ դա համարելով շատ կարևոր։

՛՛Սա բոլորի համար անվտանգության բավարար երաշխիք կլինի՛՛,-ասել է Սիդորովը:

  • Կիսվել: