կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ում քննարկվել է զինծառայողների համատեղ պատրաստման հարցը

ՀԱՊԿ-ում քննարկվել է զինծառայողների համատեղ պատրաստման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են զինծառայողների համատեղ պատրաստության կատարելագործման հարցը։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Նշենք, որ հոկտեմբերի 4- 6-ը Բելառուսում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը, որը համակարգում է զինվորական անձնակազմի և գիտական ​​աշխատանքների համատեղ պատրաստումը։

՛՛Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական կրթության կառավարման մարմինների ղեկավարները, ինչպես նաև միավորման անդամ երկրների կրթական, մեթոդական և հետազոտական ​​կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ներկա դրությամբ կազմակերպության անդամ երկրների 12 ռազմաուսումնական հաստատություններ ստացել են ՀԱՊԿ հիմնարար ուսումնամեթոդական կազմակերպությունների կարգավիճակ, որոնք վերապատրաստում են իրականացնում հետևյալ մասնագիտություններով՝ համազորային պատրաստություն, հակաօդային պաշտպանություն, հրթիռային ուժեր և հրետանի, զորքերի հակաօդային պաշտպանություն, կապ, նյութատեխնիկական ապահովում, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային պայքար, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի անձնակազմի վերապատրաստում, ականազերծում, բժշկական և դեղագործական մասնագիտություններ, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման համար պատասխանատու կադրերի պատրաստում՛՛,-հայտնել է Շչեգրիկովիչը:

  • Կիսվել: