երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդիպումների շարք է սկսում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդիպումների շարք է սկսում

ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։
 
Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։
 
Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չեն որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված»,- գրել է քաղաքական գործիչը Ֆեյսբուքի իր էջում: 

 

  • Կիսվել: