չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանրաքվեի հետաձգումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեի հետաձգումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Եթե իրավիճակը լինի այնպիսին, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն միմյանց, կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունն ու առողջությունը։

«Ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք նաև այդ մասին որոշում կկայացնենք, բայց այդ որոշումը նույնպես կլինի հիմնավորված, եթե նման անհրաժեշտություն ծագի։ Ես չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ։  Կառավարությունը վաղը կքննարկի նաև  Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորանվիրուսով վարակված 28 քաղաքացի կա, մեկն ապաքինվել է։

  • Կիսվել: