երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին. Արտակ Զեյնալյան

«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին. Արտակ Զեյնալյան

«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երեւանում իշխանություն ձեւավորելու  օգտին, քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին, քվեարկեց Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության օգտին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու անդրանիկ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք իրենց փոխքաղաքապետի պաշտոն առաջարկվել է. «Մնացած հարցերը բրիֆինգի ժամանակ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ տեղի ունեցավ քաղաքապետի ընտրության քվեարկությունը: Միակ թեկնածուն ՔՊ-ից Տիգրան Ավինյանն էր: Ընտրության արդյունքները կներկայացվեն ժամը 11.30-ին:

  • Կիսվել: