հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է արտախորհրդարանական ուժերի և իշխանության համագործակցության ֆորմատը

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է արտախորհրդարանական ուժերի և իշխանության համագործակցության ֆորմատը

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է արտախորհրդարանական ուժերի և իշխանության համագործակցության ֆորմատը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը․

«Մենք ողջունում ենք... Իմ կարծիքով ցանկացած քաղաքական ուժ ամիսը գոնե մեկ արժեքավոր տեսակետ կունենա, որը կուզենա փոխանցել գործող իշխանությանը` անկախ վերջինի հանդեպ ունեցած իր վերաբերմունքի։ Հիմա այդ հնարավորությունը, ի տարբերություն նախկինների, տրվել է։ Սրա ինչն է աննպատակահարմար կամ վատ` ես չեմ հասկանում. ոչ հարկատուի փողից է ծախսվում, ոչ էլ ժամանակներս է անտեղի վատնվում... Խելոք ու ճիշտ տեսակետից որևէ իշխանություն չի հրաժարվի, իսկ հնարավորության պարագայում` անկասկած իրականություն կդարձնի։ Հետևաբար, խնդիրը լավ գաղափարներ ունենալն է, առողջ միտք գեներացնելը, հակառակ պարագայում` իշխանությանը դեմ առ դեմ քննադատելը կա ու կա։ Մենք ողջունում ենք նման ձևաչափով պլանային հանդիպումները և առաջարկներ ունենք բոլոր ոլորտների վերաբերյալ` ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի և մեր պետականության»։

  • Կիսվել: