հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հանրահավաքն ավարտվել է,  բայց ընդդիմադիրներն չեն հեռանում Ֆրանսիայի հրապարակից (տեսանյութ)

Հանրահավաքն ավարտվել է, բայց ընդդիմադիրներն չեն հեռանում Ֆրանսիայի հրապարակից (տեսանյութ)

Այս պահին Շարժման հանրահավաքային մասն ավարտվել է, ու քաղաքացիները հիմնականում զբաղված են կենցաղային հարցերով։
Հիշեցնենք՝ այսօր  ընդդիմությունը հանրահավաք էր հրավիրել Ֆրանսիայի հրապարակում։

Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից` Իջեւանից, Տիգրանաշենից, Սարդարապատից եւ Բաշ Ապարանից,  Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով մեկնարկած երթի մասնակիցները Երեւանի Ֆրանսիայի հրապարակում միավորվեցին։ Ելույթ ունեցան ընդդիմության առաջնորդները՝ Արթուր Վանեցյանը, Սեյրան Օհանյանը, Արամ Վարդևանյանը, Գեղամ Նազարյանը,  Իշխան Սաղաթելյանը։ 

Վերջինս հայտարարեց, որ  վաղվանից անհնազանդության ակցիաներ են սկսլեու՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցներ փակել։ 

«Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ասել էի դեռ 4 օր առաջ․ ամսի 1-ից հետո անձնական աշխատանքներ չպլանավորեք, վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։

Վաղը Կենտրոն համայնքում հատկապես, որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրեցնակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Նշենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում ցուցարարները վրաններ են տեղադրել և պատրաստվում են գիշերել այնտեղ։

  • Կիսվել: