չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հանձնարարվել է դպրոցների ապաստարանները պատշաճ վիճակի բերել․ նախարար

Հանձնարարվել է դպրոցների ապաստարանները պատշաճ վիճակի բերել․ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշի մարզպետի հետ այցելել է սահմանապահ համայնքներ՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր և Բերդ։ Այս մասին Հայկական միասկական տեղեկատվական կենտրոնի՝ Իջևանից ընթացող ճեպազրույցին հայտնեց նախարարը։

Ըստ նրա՝ համայնքների մի մասում նաև այցելել են ուսումնական հաստատություններ, հետարքրքվել, թե ուսումնական հաստատությունները ինչպես են նախապատրաստովում նոր ուսումնական տարվա մեկնարկին։

«Համավարակով պայմանավորված դասերը ընդհատվել էին մարտին և հիա քննարկվում են սեպտեմբերին վերսկսելու հնարավորությունները առկա ուսուցման մեթաոդով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խնդիրներին գումարվել է նաև լարվա ռազմական իրավիճակը մի շարք համայնքներում։

Նախարարը տեղեկացրեց, որ պայմանավորած լարված ռազմական իրավիճակով մարզպետի հետ հանձնարարությոններ են տվել, որ դպրոցների ապաստարանները լինեն պատշաճ վիճում։

Նա նաև հայտնեց, որ հակառակորդի կողմից դպրոցի և մանկապարտեզի շենքերի վնասման դեպքով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝  հայտնելով իրենց մտահոգությունը կրթական օբյետկների թիրախավորման հարցի շուրջ։

«Կրթական  իրավունքի և կյանքի իրավունքի տեսակետից սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք կոչ ենք արել որպեսզի մեր գործընկերները միանան այս երևույների դեմ պայքարին»,- շեշտեց նախարարը։

  • Կիսվել: