ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Համայնքապետը խուլիգանական ձևով նախ փակել է համայնքապետարանի, ապա՝ նիստերի դահլիճի դուռը․ Վահագն Ալեքսանյանը՝ Ալավերդու դեպքերի մասին

Համայնքապետը խուլիգանական ձևով նախ փակել է համայնքապետարանի, ապա՝ նիստերի դահլիճի դուռը․ Վահագն Ալեքսանյանը՝ Ալավերդու դեպքերի մասին

Այն, ինչը նախաձեռնել էր Ալավերդու վագանու անդամների մեծամասնությունը, լրիվ օրինական գործընթաց է. ավագանու 27 անդամներից 14-ը նախաձեռնել էր գործող համայնքապետին անվստահություն հայտնելու եւ նոր համայնքապետ ընտրելու որոշման նախագիծ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ավագանու մեծամասնությունը փորձում էր կատարել օրենքով սահմանված իր լիազորություննոերը, սակայն հենց առաջին պահից բախվեցին փաստացի ապօրինությունների զոռբայության եւ խուլիգանության: Նախ, համայնքապետարանի դուռն էր փակված ավագանու անդամների առաջ, հետո փակված էր նիստերի դահլիճի դուռը, ստիպված էին փրկարար ծառայության աշխատակիցները բացել դուռը, որպեսզի ավագանու անդամները կարողանան մտնել դահլիճ: 

Իսկ հետո, երբ ավագանու նիստը օրենքի տառին համապատասխան ընթանում էր, ավագանու անդամները արդեն քվեարկում էին, քվեատուփում քվեաթերթիկներ կային, տեսաք, որ ավագանու անդամ չհանդիսացող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը մտավ ներս եւ ուղղակի շուռ տվեց քվեատուփը, որտեղ քվեաթերթիկներն էին: Բացարձակ խուլիգնության եւ զոռբայության հետ գործ ունենք այս պայմաններում: Դժվար է պատկերացնել, որ համայնքապետը կարող է պնդել, որ ինքը պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել, երբ ավագանու անդամների մեծամասնությունն ասում է, որ նա պետք է հեռանա»,-ասաց Ալեքսանյանը: 

Նա հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, «Ապրելու Երկիրը» եւս 13 մանդատ եւ մեկմանդատ ստացել է ՀԱԿ-ը: Վերջինս միացել է «Ապրելու երկրին» եւ դրա շնորհիվ համայնքապետ է ընտրվել հենց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն: Սակայն ավելի ուշ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ հիմա աջկցում է ՔՊ-ին:

«Շատ հետաքրքիր ուսումնասիրության առիթ է, թե ինչ հանգամանքների բերումով ՀԱԿ-ի մեկ անդամն իր ձայնը տվել է «Ապրելու երկրի» թեկնածուին: Մենք դա ընդունել ենք, որ եթե ավագանու 14 անդամը որոշել է քվեարկել այս մարդու օգտին, ուրեմն այո, նա պետք է լինի համայնքապետ: Երբ լսեք «ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած անդամի հարցազրույցը, կհասկանաք՝ ինչու է դուրս եկել»:

Դիտարկմանը, որ «Ապրելու երկիրը» պնդում է, որ մոտ անցյալում արդեն իսկ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու հարց է քննարկվել եւ չի հաջողվել անվստահություն հայտնել, որից հետո մեկ տարի իրավունք չկա նորից նույն հարցը բարձրացնել, Վահգն Ալեքսանյանն ասաց. «Դա կատարյալ սուտ է: Երբ նրանք հասկացել են, որ շուտով հնարավոր է 14 անդամով իրենց անվստահություն հայտնեն, «Ապրելու երկրի» 9 անդամներ ստորագրել են Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ իրենց անդամ Անահիտ Բադալյանին համայնքապետ ընտրելու նախագծի տակ՝ դրանով փորձելով անվստահություն հայտնելու նիստ գումարել: Այդ նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել: Իսկ եթե քվորում  չի եղել, չի կարելի ասել, որ մի անգամ նման նիստ եղել է»:

Ինչ վերաբերում է նրան, որ ավագանու այսօրվա նիստը տեղի է ունեցել պայմաններում, երբ համայնքապետարանում մեծ թվով ոստիկաններ էին բերվել, շրջփակել էին շենքը, մրդկանց չէին թողնում ներս մտնել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ավագանու մեծամասնությունն ուզում է նիստ գումարել, գալիս է համայնքապետարան, տեսնում է նիստերի դահլիճի դուռը փակ է: Երբ տեսնեք, թե ինչպես է Մեսրոպ Առաքելյանը սպառնում ավագանու անդամին, որ պատժվելու ես, երբ տեսնեք, թե ոնց  ներս մտնում ու շուռ տալիս քվեատուփը, ապա դրամաբանական է, որ ոստիկանությունը պետք է կարգուկանոն պահպանի»:

  • Կիսվել: