հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. Շոլց

Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրադրությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունն Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա:

Շոլցը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ այս հակամարտությունն արագ հանգեցնի ամուր և կայուն լուծման՝ ի շահ Ղարաբաղի մարդկանց։ Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Դա ներառում է Ղարաբաղում բնակչության անվտանգությունը՛՛։

Գերմանիայի կանցլերն  անդրադարձել է նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը և ասել, որ Բեռլինն աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

 

  • Կիսվել: