երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ Վարչապետ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ Վարչապետ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

"Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը",- գրել է վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: