հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հակաիրավական գործընթացների մեջ խառնվել չեմ ուզում. Լևոն Քոչարյանը՝ հանրաքվեի մասին

Հակաիրավական գործընթացների մեջ խառնվել չեմ ուզում. Լևոն Քոչարյանը՝ հանրաքվեի մասին

Հակաիրավական գործընթացների մեջ խառնվել չեմ ուզում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները ցանկանում են իրենց հնազանդ Սահմանադրական դատարան ունենալ:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանը, Լևոն Քոչարյանը նշեց, որ որևէ նման խոսակցություն չի եղել. «Ես մի անգամ էլ եմ ասել, որ դժվար եմ պատկերացնում համագործակցությունը: Նման բան չկա»:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։ 

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

  • Կիսվել: