կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց թարգմանչի պատճառով

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց թարգմանչի պատճառով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։

Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը, ժամը 13։00։

 
 
 
 
 

  • Կիսվել: