չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հակահամաճարակային գործություններն իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից. վարչապետ

Հակահամաճարակային գործություններն իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից. վարչապետ

Հակահամաճարակային գործություններն իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, քանի որ հիվանդության հնարավոր ինկուբացիոն ամենակարճ շրջանը համարվում է 7 օրը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց նրանցից, ովքեր միանում են հակահամաճարակային շարժմանն ու պահպանում են կանոնները:

«Վերջին օրերին գոհունակությամբ արձանագրում ենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է կանոնների ճշգրիտ պահպանումը: Նա նաև ցույց տվեց, թե ինչպես չպետք է կրել դիմակը՝ այն իջեցնելով ծնոտին.

«Դիմակները պետք է կրել որոշակի ժամկետով, ոչ թե անվերջ: Դրա կրման կանոնները պետք է պահվեն»:

Վարչապետը նշեց, որ այս օրերին կայացվում են որոշումներ, որոնք բխում են ՀՀ շահերից.

«Ես ուզում եմ ընգծել, որ այս պևրցեսի մեջ մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ: Մասնավորապես խոսքը վերաբերում է հերթ կանգնելու կուլտուրային և այլն:

Այս առումով մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան, որ այդ ճանապարհն արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր կոչերը հանրության կողմից ավելի շատ լսելի լինեն»:

  • Կիսվել: