ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է իր տնտեսական, ժողովրդավարական հարձակումը մեր վրա․ Օհանյան

Ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է իր տնտեսական, ժողովրդավարական հարձակումը մեր վրա․ Օհանյան

Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր էլ «Լռում ենք» կարգախոսի ներքո են գործում», - ասաց նա։

ՊՆ նախկին նախարարը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։

«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն։ Պարզապես նոր, ավելի համարձակ արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանաք այս իրավիճակից դուրս գալ։

Ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է իր տնտեսական, ժողովրդավարական հարձակումը մեր վրա: Դրա շարունակությունն է նաև Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Դա հոգեբանական ազդեցություն է և մեզ վրա, և տարածաշրջանի վրա», - ասաց Օհանյանը։

  • Կիսվել: