չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Հադրութցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց

Հադրութցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց

Հադրութից տեղահանված բնակիչները կրկին բողոքի կցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

«Մենք նամակ էինք հղել 45 օր առաջ, մինչեւ հիմա պատասխան չունենք, թե ինչ են մտածում Արցախից տեղահանված բնակչության մասին, որոնք գտնվում են ՀՀ-ում, ինչ ծրագրեր ու նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»,-  նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ըստ նրա՝ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելուց հետո  հանդիպել են նաեւ սոցապնախարարի հետ, Արցախի պետնախարարի եւ տարածքային կառավարման նախարարի հետ: Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց առայժմ հստակ ոչ մի բան չկա:

«Շուտով ձմեռ է գալիս, բնակարանային հարցի լուծման հարցում տեղաշարժ չկա»,-նկատեցի ակցիայի մասնակիցը։

ՏԵղահանված քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ թեև ունեն ՀՀ անձնագիր, բայց քաղաքացի չեն համարվում։

 «Մենք փաստացի տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, սակայն ՀՀ քաղաքացի չենք համարվում։ Ունենք պարտականություններ, սակայն որևէ իրավունք չունենք, այսինքն` չգիտենք, թե ինչ կարգավիճակ ունենք, ովքեր ենք։ Բացի այդ, շուտով ձմեռ է գալիս, և բնակարան տրամադրելու հարցում էլ որևէ տեղաշարժ չկա»,–ասաց հադրութցիներից մեկը։

 

  • Կիսվել: