չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Գյումրիում Դիմադրության շարժման իրազեկման երթն ավարտվեց

Գյումրիում Դիմադրության շարժման իրազեկման երթն ավարտվեց

Գյումրիում Դիմադրության շարժման իրազեկման երթն ավարտվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված տղաների։

Ելույթով հանդես եկավ ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ մեր նահատակ զինվորների հոգիները պահանջում են արդարություն, արժանապատիվ, ազգային իշխանություն։

՛՛Եվ սա է, որ մեզ պետք է մղի ազգային իշխանության դրսեւորմանը։ Մայիսի 1-ն այն լուսավոր հաղթարշավի սկիզբն է, երբ մենք ձեզ հետ միասին պետք է ապահովենք անհրաժեշտ մասնակցությունը Երեւանին, եւ պատահական չէ, որ Գյումրին համարվում է հայրաքաղաք․ հայրաքաղաքը պետք է լինի մայրաքաղաքի թիկունքին։ Մայիսի 1-ին բոլորս միասին պետք է սկիզբ դնենք նոր արշալույսի՛՛,ասաց Մինասյանը:

  • Կիսվել: