երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը. «Իրավունք»

Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: 

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ 28-ամյա Վահագնը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս իշխանությունը` յուր առաջնորդով, պնդում էր, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային:

Բայց դե Գյումրիում «ջիգյարը մնում է ջիգյար», որովհետեւ այստեղ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: