երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գյումրեցի Կարոն հերքում է, որ ծեծել են իշխանական պատգամավորի ընկերոջը

Գյումրեցի Կարոն հերքում է, որ ծեծել են իշխանական պատգամավորի ընկերոջը

Գյումրու քաղաքացի Կարապետ Պողոսյանն արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքին, ըստ որի՝ իբրև թե նա կազմակերպել է պատգամավորի ընկերոջ ծեծը, քանի որ Սարուխանյանը քննադատական գրառումներ էր արել Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի օրը Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու վերաբերյալ:

Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.

«Հայտնում եմ, որ ես և Գարիկը, որևէ կապ չունենք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի հետ, իսկ ինչ վերաբերում է Սարուխանյան Կարենին տեսնել ցանկանալու կամ որևէ մեկին ծեծի ենթարկելու մասին, վաղը հանգամանալից արդեն լրատվությամբ կխոսեմ, կասեմ մեզ《 շառով տալու》դրդապատճառների և գործ սարքելու մասին»:

Ըստ Primenews.am-ի տեղեկությունների՝ քիչ առաջ բերման է ենթարկվել միջադեպի մյուս մասնակից Գագիկ Ուզունյանը՝ Շեկո մականունով:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում էր արել՝ նշելով, որ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր գրառումը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, որի միջոցով սպառնացել են նաև իրեն։

  • Կիսվել: