ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել․ Ռոբերտ Քոչարյան

Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստում ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել նրա գույքի վրա դրված կալանքը։

«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի եւ հաշիվների կալանքի հարցը, մեկ տուն է, որ ստացել եմ պետության կողմից, եւ երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել եւ դուք ունեք նաեւ նյութերը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

  • Կիսվել: