երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 15–ին դեսպանությունում հանդիպել է ՌԴ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ինչն արտահայտվել է համագործակցության տարբեր ոլորտներում։

  • Կիսվել: