Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի. Լենա Նազարյան
Հատկապես ընտրությունների նախաշեմին պետք է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք հավակնում են խորհրդարանում լինել, խոսեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդրի մասին և հայտնեն, թե ինչ են մտածում այդ մասին և ինչ են անելու: Այս մասին Առավոտի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«Մենք ասում ենք, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի թշնամանք չլինի: Իսկ, թե ինչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է օրինակ՝ լինեն մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ ընդհանուր շահերի շուրջ: Իրականում չթշնամանքը կառուցողականությունն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական:
Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինել և ասել, որ մենք էլ Ստամբուլն արյան ծով կսարքենք կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում: Ես չգիտեմ որքանով մեր կառուցողականությունը կդրդի նրանց լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապակառուցողականությունը իրենց կմղի էլ ավելի ապակառուցողական լինելու»: