ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գուցե ես չեմ ճիշտ ապրել․ Վահրամ Աթանեսյան

Գուցե ես չեմ ճիշտ ապրել․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի եւ պատգամավորի թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Դրանցում ուշագրավ շատ փաստեր կան, որ եթե հրապարակվեն՝ ընտրողները հաստատ երես կթեքեն զօրուգիշեր սոցիալական հավասարության այն քարոզիչներից, որ, պարզվում է, պետական ծառայության այս վերջին տասը տարիներին ոչ միայն բարեկեցիկ ապրել, այլեւ «սեւ օրվա» համար մի բան էլ պահած ունեն, գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը:

«Կարդում ես պատգամավորի թեկնածուի հայտարարգիրը: Շրջանից 2000 թվականին է Ստեփանակերտ տեղափոխվել, կողքիդ պատգամավոր էր, մշտական հանձնաժողովի նախագահ, քեզ հավասար աշխատավարձ էր ստանում: Ամիսը մեկ-երկու անգամ «գերմանական հաշվով» մի տեղ գործընկերներով նստում էիք, ընդամենը 30 000-ի հաշիվ փակում: Հետո մի շրջան զուտ կուսակցական աշխատանքի էր: 2007-ին նշանակվեց նախարար, մեկ տարի անց՝ Վերահսկիչ պալատի նախագահ, հետո՝ գլխավոր դատախազ: Մի քանի ամիս առաջ հրաժարական տվեց, վերադարձավ կուսակցական աշխատանքի: Եւ ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ ս.թ. փետրվարի 23-ի դրությամբ նրա դրամական միջոցները կազմում են 5 միլիոն ՀՀ դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար:

http://cecnkr.am/wp-content/uploads/2020/01/4.%D5%80%D5%85%D4%B4.pdf
Արցախի չափանիշներով փոքր կարողություն չէ, եթե խոսքը ոչ թե ձեռներեցի, այլ պետական պաշտոնյայի մասին է, որ, ըստ հայտարարագրի, ոչ մի այլ եկամուտ, քան աշխատավարձն է, չի ունեցել, նվիրատվություն չի ստացել: Թող մանրախնդրություն, առավել եւս չուզողություն չհամարվի: Պարզապես գաղտնիքն եմ ուզում իմանալ:

Այս երկրում քսանհինգ տարի՝ 1990թ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվելուց մինչեւ 2015թ., միշտ «նախարարական» աշխատավարձ եմ ստացել, գումարած ժուռնալիստիկայից հոնորարները, բայց ոչ մի լումա պահած չունեմ ոչ իմ, ոչ փոխկապակցված անձանց անունով: Գուցե ե՞ս չեմ ճիշտ ապրել»:

  • Կիսվել: