ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ «Ժողովուրդ»

Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ, ով՝ սխալ:

 

Ու, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այդ օրը՝ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետարքրքվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաեւ աշխատանքից ազատումը:

 

Ինչպես հայտնի է, Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, մայիսից սկսած, վարչապետը չի ստորագրում: Երեկ՝ ողջ օրվա ընթաքում, փորձեցինք նշված անձանցից մեկնաբանություններ ստանալ, բայց չհաջողվեց: Գրիշա Թամրազյանը եւս հեռախոսազանգերին չէր պատասխանում: Մեր զանգերն անպատասխան թողեցին նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու նրա տեղակալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: