կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գրանադայում հնարավոր է ստորագրվեր հայտարարություն, որը պետք է խաղաղության գործընթացը առաջ մղեր. Մարուքյան

Գրանադայում հնարավոր է ստորագրվեր հայտարարություն, որը պետք է խաղաղության գործընթացը առաջ մղեր. Մարուքյան

Գրանադայում չմասնակցող կողմը՝ Ադրբեջանը ինքն իրեն տանում է դեպի մարգինալացում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի Գրանադայում սպասվող հնադիպմանը չմասնակցելու պատճառների մասին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեռ խնդիր ունի  մարսելու այն, ինչ-որ տեղի է ունեցել, խոսքը գնում է էթնիկ զտումների դեպքերը ե  մեղադրանքը, ըստ էության, դա այնպես հարց չէ, որ մեկ օրում, երկու օրում իրենք համարեն, որ անցավ, գնաց, խնդիրը լուծվեց, հանգիստ կապրեն, անցավ գնաց, խնդիրը լուծվեց, կկարողանան հանգիստ ապրեն: Բնականաբար, այդպես չէ, Ադրբեջանը խուսափում է միջազգային արձագանքներիից: Այնպես չէ, որ միջազգային արձագանքները մեր սրտով են, բնականաբար մենք ավելին ենք ցանկանում, աշխատում ենք, որ ավելին լինի, ավելի սուր ավելի դատապարտող, ավելի հետեւանքներ ունեցող Ադրբեջանի համար, բայց այն, ինչ որ այսօր կա, դա այնքան է, որ Ադրբեջանը այսօր նման քայլի գնաց: Այսինքն՝խուսափում է Գրանադայի հանդիպումից, իսկ հանդիպման ժամանակ նախատեսվում էր, որ կարող է  ընդունվել հայտարարություն՝ կողմերի փոխադարձ իրար ճանաչման մասին, ինչպես նաեւ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար  հենք  հանդիսացող Ալմաթայի հռչակագրով 1975 թվականի քարտեզի ընդունման հարցն է եւ մյուսը՝ այդքան երկար բանակցված կոմունիկացիաների հարցն է, որ կոմունիկացիաները պետք է բացվեմն կողմերի ինքնիշխանության, ներքին օրենսդրությունների հիման վրա»,-ասել է նա:

Մարուքանը նշում է, որ Գրանադայում ոչ թե խաղաղության պաայմանագիր պետք է ստորագրվեր, այլ հնարավոր է ստորագրվեր հայտարարություն, որը պետք է խաղաղության գործընթացը առաջ մղեր:

«Ադրբեջանը պատրաստ չէ այս պահին նման հայտարարության տակ ստորագրություն դնելու, կամ պատրաստ չէ այդ ստորագրությունը դնելու հնգակողմ  մակարդակով, որտեղ մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելը: Բայց բնականաբր ՀՀ պատվիրակությունը կունենա հանդիպումներ եւ այդ խնդիրները կքննարկվեն, ինչպես նաեւ հումանիտար վիճակը,որը ստեղծվել է »,-հավելել  է նա:

  • Կիսվել: