հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Գործողությունները, որոնք ձեռնարկեցին ՌԴ ԱԳ նախարարությունը, ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն որոշիչ դեր ունեցան․ Փաշինյան

Գործողությունները, որոնք ձեռնարկեցին ՌԴ ԱԳ նախարարությունը, ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն որոշիչ դեր ունեցան․ Փաշինյան

Այն գործողությունները, որոնք ձեռնարկեցին Կրեմլը ՌԴ ԱԳ նախարարությունը, ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն որոշիչ դեր ունեցան, որ մենք հիմա ունենք հարաբերականորեն կայուն իրավիճակ: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև ԵՀԱԿ ՄԽ համանախագահների դերակատարումը, նշելով, Հայաստանում շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու է Թուրքիան այդքան միանշանակ աջակցում Ադրբեջանին, սակայն Ռուսաստանը նույնը չի անում Հայաստանի մասով.

«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է: Ռուսաստանը միջնորդ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը, կարևոր, որոշիչ միջնորդ է, ուստի Մոսկվայի գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում։ Ռուսաստանը չի կարող հեռու մնալ, քանի որ այստեղ շոշափվում են ՌԴ կենսական նշանակության շահերը: Ռուսաստանի ու Հայաստանի շահերը նույնական չեն, սակայն շատ հարցերում համընկնում են, ինչն ուժեղ հիմք է դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար»:

Փաշինյանի խոսքերով, այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ անվտանգությանը, քանի որ ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան կարող է հանգեցնել գլոբալ աղետի.

«Այն արձագանքը, որն աշխարհից տեսանք վերջին իրադարձությունների վերաբերյալ, ցույց է տալիս՝ բոլորն են հասկանում, որ այս տարածաշրջանից կարող է գլոբալ հակամարտություն ծնվել:Կան ուժեր, որոնք հետաքրքրված են նման հակամարտության մեջ: Եթե տեսնենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան օրինակ Սիրիայում, Իրաքում, Հունաստանում, Լիբիայում, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան գլոբալ սպառնալիք է գլոբալ անվտանգության համար»:

  • Կիսվել: