Գործող օրենսդրությունը թերի է, իսկ կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք. Բաթոյան
Դա միջազգային պարտավորություն է` ինչպես բոլոր մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում: Եթե կոնվենցիան ստորագրվում է, այն պետք է նաև վավերացվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա չցանկացավ մեկնաբանել հասարակության մոտ կոնվենցիայի շուրջ առաջացած այն դժգոհությունները, որ Ստամբուլյան կոնվենցիան ապապետական է:
Հարցին` ՀՀ գործող օրենսդրությամբ` առանց կոնվենցիայի վավերացման, հնարավոր չէ՞ կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, Բաթոյանը պատասխանեց. «Մեր գործող օրենսդրությունը թերի է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»: