կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գործարկվել է Լեհաստանի ու Լիտվայի միջև կապ ապահովող գազամուղը

Գործարկվել է Լեհաստանի ու Լիտվայի միջև կապ ապահովող գազամուղը

Լեհաստանը եւ Լիտվան միավորող GIPL (Gas Interconnection Poland-Lithuania) գազամուղը մայիսի մեկին շահագործման է հանձնվել, տեղեկացրել է գազատարի օպերատոր ընկերության տնօրեն Նյամունաս Բիկնյուսը:

Նոր գազամուղը կապահովի հեղուկ գազի հասանելիությունը Կլայպեդայի լողացող տերմինալից, որտեղիղ գազը Լեհաստան կներկրվի գազամուղով եւ լցանավերով: Լիտվայի տերմինալի ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 4 մլրդ խորանարդ մետր, որից լեհական կողմը կարող է օգտագործել 1.9 մլրդ խորանարդ մետրը, գրում է «Կոմերսանտը»:

Նոր գազամուղի միջոցով ժամում 230 000 խորանարդ մետր գազի մատակարարում կիրականացվի դեպի Լեհաստան (տարեկան 2 մլրդ խորանարդ մետր) եւ ժամում 217 000 խորանարդ մետր (տարեկան 1,9 մլրդ խորանարդ մետր):  

Ավելի վաղ Լեհաստանը հրաժարվել էր ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց, ինչպես պահանջվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով, որից հետո «Գազպրոմը» դադարեցրել էր գազի մատակարարումն այդ երկիր:  

  • Կիսվել: