«Գոռալ, ճվալով չէ», «Ես գոռացի՞, կտորվում ենք»,. սպիտակցի կնոջ ու Փաշինյանի թեժ զրույցը
«Եթե հիշում եք, նախորդ ընտրությանն, այ այնտեղ իմ ձեռքը բռնեցիք»,-Սպիտակում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին դիմեց սպիտակցի Սեդա Ղալեչյանը։
Նա ասաց, որ հին հանրակացներում է բնակվել, որը 5 տարի առաջ քանդել են, նորը կառուցել, բայց չեն տալիս բնակիչներին։
«5 տարի է 9 անձից բաղկացած ընտանիքս վարձով է ապրում»,-ասաց կինը՝ նշելով, որ նպաստից էլ կտրել են։
Փաշինյանը կանչեց քաղաքապետարանի աշխատակցին, ով բացատրեց, որ գեներատորի խնդիրը դեռ լուծված չէ։
«Բայց դուք ինձ լեսեք, իրեն մի լսեք ես ձեզ եմ ընտրել»,-ասաց կինը, և պնդելով թե խաբում են, իրականում շենքը հունվարից պատրաստ է, բայց չեն տալիս բնակիչներին, շարունակեց.
«6 տարի անտուն, ներվային հիվանդ մարդ եմ... Միշտ էլ կուշտը սովածին ուրիշ աչքով է նայում, իսկ տնատերը՝ անտունին»։
Փաշինյանը զանգահարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, այնտեղից վերջինս հայտնեց, որ 2 շաբաթից բնակարանները կհանձնեն, իսկ Փաշինյանն էլ ասաց, թե որպեսզի սխալ դուրս չգա, խոստանում է 2 ամսից բնակարանը տան։
«Բացի ձեզանից մեզ սպառողական պատասխան տվող չկա»,- եզրափակեց կինը։


