երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Գլուխը պատով է տվել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրի Հունանյանի ազատ արձակման դիմումի մասին

Գլուխը պատով է տվել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրի Հունանյանի ազատ արձակման դիմումի մասին

Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր Հանրապետական կուսակցության դեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր պետության, հայ ժողովրդի, այն ժամանակվա իշխանության նաև Հանրապետական կուսակցության դեմ», - ասաց նա։

Շարմազանովը նկատեց, որ դեպքին ինքն իրավական գնահտականներ չի կարող տալ՝ նկատելով․

«Դահիճները բանտում են, և եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, քննչական մարմինները պետք է պարզեն»։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմում ներկայացնելուն՝ Շարմազանովը նշեց․

«Գլուխը պատով է տվել, հազար ներողություն»։

  • Կիսվել: