հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գլոբալ դարպասներ համաժողովի բացման արարողության ժամանակ Խաչատուրյանը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ

Գլոբալ դարպասներ համաժողովի բացման արարողության ժամանակ Խաչատուրյանը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլի, Եվրահանձնաժողովի անդամ Յուտա Ուրպիլայնենի հետ:

 

  • Կիսվել: