հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող․ Ալիև

Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

«Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Ես ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական: Իմ ելույթներն ամենուր են, դրանք հրապարակված են: Ես ասել եմ այս խոսքերը և պատասխան եմ տալիս դրանց համար», - ասել է նա Ֆիզուլիի շրջանում:

Ալիևը նաև ասել է, որ «վերականգնվել է երկրի տարածքային ամբողջականությունը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: