շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը «բացարձակ հակասում է» համաշխարհային հանրության տեսակետին․ Ալիև

Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը «բացարձակ հակասում է» համաշխարհային հանրության տեսակետին․ Ալիև

Ֆրանսիայի դիրքորոշումը «ղարաբաղյան իրադարձությունների» (Արցախի Հանրապետության օկուպացիան Ադրբեջանի կողմից-Խմբ.) վերաբերյալ «հակասում է» (չակերտները՝ խմբ․) համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ցավոք, պետք է նշեմ Ղարաբաղի վերաբերյալ մի երկրի դիրքորոշումը, որը «բացարձակ հակասության մեջ է» (չակերտները՝ խմբ․) համաշխարհային հանրության հետ: Խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

  • Կիսվել: