ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գևորգ Գորգիսյանը ինքնամեկուսացել է․ պարետատնից չեն պատասխանում նրան

Գևորգ Գորգիսյանը ինքնամեկուսացել է․ պարետատնից չեն պատասխանում նրան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ինքնամեկուսացել է, թեև հստակ պատասխան չունի՝ կորոնավիրուսով վարակված է, թե ոչ:

Պատգամավորը գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ պարետատան հետ կապ հաստատելու խնդիր ունեն ոչ միայն շարքային քաաղքացիները, այլև պատգամավորները.

«Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվոլ են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։
Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։

Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»,- գրել է Գորգիսյանը։

 

  • Կիսվել: